Առողջապահության լրատու 1.2011
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրվան ընդառաջ
ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Աղվերանում անցկացվել է «Զանգվածային լրատվամիջոցների դերը ՄԻԱՎ վարակի կանխարգելման գործում» երկօրյա սեմինար-վարժանքը:
Հաշվի առնելով, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին տեղեկատվության հիմնական աղբյուրը լրատվամիջոցներն են և վերջիններիս տրամադրած տեղեկատվության հիման վրա է ձևավորվում մարդկանց վերաբերմուքը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ, բանախոսները լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել են ոլորտում առկա խնդիրները, բուժման ուղղությամբ նորությունները, պատասխանել են հուզող հարցերին:
Նշենք, որ սեմինարի նպատակն է բարձրացնել լրագրողների իրազեկվածությունը` դեկտեմբերի մեկի` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրվան ընդառաջ:
«Կարծում եմ, որ այս դասընթացը կօգնի լրագրողներին առավել գրագետ լուսաբանել ոլորտը և կնպաստի մարդկանց իրազեկվածության բարձրացմանը»,- նշել է ՀՀ առողջապահության նախարարի մամլո քարտուղար Շուշան Հունանյանը:
Սեմինարի ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչների ուշադրությանը ներկայացվել են ՄԻԱՎ վարակի առանձնահատկությունները, ինչպես նաև ոլորտի այլ թեմաներին վերաբերող զեկուցումներ: Բանախոսներն անդրադարձել են ՄԻԱՎ վարակի կանխարգելման գործում տեղեկացվածության բարձրացման նշանակությանը, անցկացվել են խմբակային քննարկումներ, ցուցադրվել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության, փոխանցման ուղիների մասին ֆիլմեր:
18.01.2012 Կարդացեք նաև
Հայտնի է, որ շնորհավորական ժամանակակից բացիկների համանմանը չինացիներն օգտագործել են ավելի քան հազար տարի առաջ: Սակայն սկզբում դրանց վրա ցույց էր տրված միայն այն մարդու անունը, ով այցելում էր տանտիրոջը, սակայն նրան տանը չէր գտնում...
26.12.2013
Հասարակական առողջապահության Հարվարդի դպրոցի գիտնականները նախազգուշացնում են. քիմիական նյութերը, որոնք օգտագործվում են պահածոների տարաների պատրաստման դեպքում, կարող են ընկնել սննդի մեջ, իսկ այնտեղից` մարդու օրգանիզմ...
31.01.2012
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մասնակցել է Ամասիայի առողջության կենտրոնի բացման արարողությանը...
30.01.2012
Բրուցելոզն ինֆեկցիոն հիվանդություն է, որը հրահրվում է Brucella տեսակի մանրէներով և մարդուն փոխանցվում է տնային կենդանիներից: Մարդու մոտ բրուցելոզն անվանում են նաև ալիքանման տենդ, մալթայան տենդ, միջերկրածովյան տենդ, Բանգի հիվանդություն և այլն...
27.01.2012
Արյունաստեղծման գործընթացում երկաթն ամենաակտիվ մասնակիցներից մեկն է համարվում: Մարդու օրգանիզմում երկաթի մասնակցությամբ տեղի է ունենում կենսաքիմիական գործընթացների մեծ մասը...
26.01.2012 2011-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ողջ անձնակազմն աշխատել է մեծ լարումով, քանզի չարորակ ուռուցքներով հիվանդացության ցուցանիշն աստիճանաբար աճում է և ոչ միայն Հայաստանում...
24.01.2012 ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրերի իրականացմանն աջակցող առաքելության թիմին` առողջապահության ավագ տնտեսագետ Օուեն Սմիթին...
23.01.2012 Գաղտնիք չէ, որ արյան չարորակ հիվանդություններով տառապող հիվանդների բուժումը մեզանում իրականացվում է բացառապես պետպատվերի շրջանակներում` բուժման ժամանակակից սխեմաներով, ինչը թույլ է տալիս 50-60%-ի դեպքերում ստանալ լիարժեք կլինիկահեմատոլոգիական ռեմիսիա: Երեխաների առողջացման ցուցանիշը կազմում է 70%...
23.01.2012
Թվում է, ձվից հասարակ էլ ինչ կարող է լինել: Բայց, իզուր չէ, որ հենց ձուն է խորհրդանշում կյանքի սկիզբը: Ձուն բարձր կենսաբանական և սննդարար արժեք պարունակող մթերք է...
22.01.2012
Սրտի անոթների աթերոսկլերոզի պատճառով առաջացած կրծքահեղձուկի (ստենոկարդիա) բուժման երկու հիմնական մեթոդ գոյություն ունի` դեղորայքային և ինվազիվ (սրտի զարկերակների նեղացած լուսանցքի բացում կամ շունտավորում)...
21.01.2012 Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը քաղաքավարական այցով հանդիպել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին...
20.01.2012
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի» (EFI) տարածաշրջանային առաջին գիտաժողովը...
19.01.2012
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY5fXwPn' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ